Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնասպանություն Բաշինջաղյան փողոցում

Քաղաքականություն Հասարակություն
ain

 

Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 192 շենքից քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով իր բնակարանի պատշգամբից: Դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ 1992 թ. ծնված Կ. Ս.-ն ինքնասպանություն է գործել՝ նետվելով իր բնակարանի ննջարանի պատշգամբից (13-րդ հարկ): Դեպքին ականատես է եղել մահացածի եղբայրը (2006 թ. ծնված Ա. Ս.), ում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ