Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն C-400 զենիթահրթիռային կայաններ է մատակարարում Թուրքիային

Քաղաքականություն
97767267_tass_21393882

Մոսկվան և Անկարան համաձայնագիր են ստորագրել ռուսական C-400 զենիթահրթիռային կայանները Թուրքիային մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը՝  «Հյուրիեթ»-ին տված հարցազրույցում։ Հայտնում է BBC-ն։

Սա զենքի առաջին ամենախոշոր գործարքն է Թուրքիայի հետ, որը 1952-ից ՆԱՏՕ-ի անդամ է՝ շեշտում է աղբյուրը։

Էրդողանը հայտնել է, որ փաստաթղթերն արդեն ստորագրվել են,  կանխավճարը տրված է, և ինքն ու ՌԴ նախագահ Պուտինը այս հարցում վճռական են տրամադրված։