Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նապոլեոնի հրաժարականն ու Մոցարտի նամակը պահվում են Երևանում

Մշակույթ
3-3

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում են 18-րդ դարից մինչև մեր օրերը ապրած ու ստեղծագործած երևելի հայ արվեստագետների անձնական իրերը, գրքերն ու լուսանկարները: Թանգարանում ցուցադրվում է մոտ 1100 գործչի ցուցանմուշ: «Ա 1 +»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը ընդգծեց, որ թանգարանում կա մոտ 1,5 միլիոն նմուշ, սակայն ցուցադրվում է այդ ամենի միայն 1 տոկոսը: Թանգարանը հիմնադրվել է 1921 թվականին և 1967 թվականից կրում է Եղիշե Չարենցի անունը: Թանգարանային միավորների քանակով գրականության ու արվեստի թանգարանը ամենամեծն է Հայաստանում, որը բաղկացած է 2 մասից: Առաջին մասում, որը բաղկացած է 5 սրահներից, ցուցադրվում են հայ գրականության, թատերաարվեստի, երաժշտարվեստի  կինոարվեստի երևելիների ցուցանմուշները, իսկ երկրորդ մասը կոչվում է Միջին արևելքի արվեստի թանգարան, որտեղ հիմնականում ներկայացվում է Իրանական արվեստն ու պատմություն: Այդ հավաքածուն ամբողջությամբ 1993 թվականին թանգարանին նվիրել է Մարկոս Գրիգորյանը, որն աշխարհին ավելի շատ հայտնի է որպես հողարվեստի հինադիր: «ԽՍՀՄ տարիներին հավաքչության համար  թանգարանին հատկացվում էր  հատուկ  գումար, իսկ հիմա հնարավորությունները քիչ են, և մենք չենք կարողանում գումարով ձեռք բերել շատ իրեր, ձեռագրեր կամ լուսանկարներ, որոնք արվեստի երևելիների իրերից են: Հիմնականում մեզ այդ ամենը նվիրաբերում են»,- ասում է Կարո Վարդանյանը: 2 Ցուցանմուշների 99 տոկոսը պահվում է ֆոնդերում, իսկ այստեղ պահպանվում է համապատասխան ջերմաստիճան, սակայն  տարածքը չի բավականացնում. «Թե՛ ֆոնդերի, թե՛ ցուցասրահների տարածքը քիչ է:Սա բնորոշ է աշխարհի գրեթե բոլոր մեծ թանգարաններին:Ունենք 10 հազար միավոր գիրք և ձեռագրեր:Մեր այցելուները իրենց ձեռքերով թերթում են այդ ամենը ու ժամանակի հետ փչանում է:Մենք պայմանավորվածություն ունենք մատենադարանի հետ ու ամեն տարի վնասված գրքերն ու ձեռագրերը տանում ենք այնտեղ ու վերականգնում: Հիմա ամեն ինչ անում ենք, որ թանգարանում պահվող ձեռագրերը թվայնացվեն և այցելուները օգտվեն թվայնացված տարբերակից: Հակառակ դեպքում ամեն թերթողի հետ կփչանա  մեկ էջ»: 4 Թանգարանում պահվում ու ցուցադրվում են մի շարք նմուշներ, որոնք իրոք բացառիկ են: Թանգարանում է ցուցադրվում է, օրինակ, 16-րդ դարի առաջին հայերեն տպագիր աստվածաշունչը, Եղիշե Չարենցի ձեռագրերի պատառիկները: Սայաթ-Նովայի, Կոմիտասի ու այլոց անձնական իրերը: Թանգարանի ամենաթանկ ցուցանշումներից է Ֆրանսիայի առաջին կայսր  Նապոլեոն Բոնապարտի հրաժարականը ու Մոցարտի նամակը: Նամակում Մոցարտը խնդրում է մի մեծահարուստի, որ կազմակերպի իր մոր հուղարկավորությունը: Այս ցուցանմուշները եղել են 20-րդ դարի հայտնի հայազգի երաժշտագետ Վասիլի Կորգանովինը, որը նվիրել է թանգարանին: Թանգարանում լավ պայմաններ են, ցուցանմուշները՝ անգին գանձեր, սակայն տնօրենի ու աշխատակիցների մտահոգությունն այն  է, որ  այցելությունները շատ քիչ են: