Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավական կարգավորումներ՝ նաև ամուսնության հաջորդ առավոտվա գործողությունների՞ն (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-1

Ազգային ժողովում քննարկվող նախագծերից մեկն առնչվում է հարևանային հարաբերություններին։ Առաջարկվում է ներդնել հարևանային իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որը կարգավորելու է հարևանային հարաբերությունների բնագավառում առկա  վեճեր, խախտումներ և անորոշ իրավիճակներ: Նախագծով հստակեցվել է հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, հարևան տարածքից արմատների և ճյուղերի անցումը այլ հողամաս, սահմանվել են կարգավորումներ ջրօգտագործման կանոնների, հարևան հողամասերի վիճելի սահմանների և սահմանակից կառույցների ընդհանուր օգտագործման վերաբերյալ և այլն: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանին դուր չի գալիս, որ անգամ հարևանային հարաբերություններին են փորձում իրավական կարգավորումներ տալ։ «Եկեք հարևան հասկացողությունը չձեւախեղենք, մեզ համար հարևանը ուրիշ բան է, գերմանացու համար՝ ուրիշ։ Եթե այսպես շարունակվի, մի օր էլ կարող ենք լսել, որ հայրենի կառավարությունն առաջարկում է իրավական կարգավորում տալ ընկերների, քավոր-սանիկների փոխհարաբերություններին և ամուսնության հաջորդ օրվա առավոտյան նախապատրաստվող գործողություններին»։