Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նարինե Թուխիկյանից պահանջում եմ ներկայացնել բոլոր պատմությունները» (տեսանյութ)

Քաղաքականություն
feoLkOLt2cc

«Ամեն սերունդ պետք է կռիվ ունենա անցյալի հետ, որպեսզի ապագա ունենա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է հրապարակախոս Կարինե Խոդիկյանը: Թումանյանի տուն – թանգարանում բոլշևիկյան բռնաճնշումների մասին «Խավարում» խորագրով  ցուցահանդեսի փակումը, նրա կարծիքով, սխալ էր, որը անհապաղ պետք է շտկվի. «Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տնօրեն Նարինե Թուխիկյանից պահանջում եմ ներկայացնել Թումանյանի կյանքի մասին բոլոր հարցերը, պատմությունները: Որպես թանգարանի տնօրեն նա իր գործն է արել, եւ զարմանալի կլիներ, որ իմանար ու չասեր»: ՀԿԿ անդամ Գեղամ Գալստյանը ցուցահանդեսի փակումն  առաջնային հարց չի համարում. «Բոլշեւիկյան բռնաճնշումներն այն հարցը չէ, որի մասին արժե անընդհատ խոսել»։ Անցյալի փոշին թափ տալն ու սրան –նրան մեղադրելը նա անիմաստ է համարում, Նարինե Թուխիկյանին էլ խորհուրդ է տալիս հարցին չվերաբերվել նեղ վրեժխնդրության մակարդակով ու նյութն ամբողջական ներկայացնել. «Անցյալին չի կարելի նայել էդպիսի վրեժխնդրությամբ։ Եթե անցյալի վրա կրակում ես հրացանով, ապագան քեզ թնդանոթով է պատասխան տալիս, չի կարելի այդպես վերաբերվել հարցին»,- ասել է նա: https://youtu.be/CwcjvO5kk44  Թումանյանի թանգարանի բացօթյա հատվածում «Խավարում» խորագրով ցուցադրությունը օգոստոսի 4-ին էր բացվել: Աստիճանահարթակի վրա ցուցադրվում էին  փաստաթղթեր, որոնք յուրօրինակ վկայություններ էին 1920-53 թվականներին բոլշեւիկյան բռնաճնշումների զոհ դարձած 45 հազար քաղաքացու, այդ թվում՝ Թումանյանի երեք որդիների  մասին: Որոշ փաստաթղթեր ստորագրել էին մարդիկ, որոնց անուններով այսօր էլ փողոցներ կան անվանակոչված. Գաղտնի փաստաթղթերը այս ֆորմատով հանրությանը առաջին անգամ էին ներկայացվել: Ցուցադրությունը, սակայն, կարճ է տեւել: Մշակույթի նախարարությունից պարզաբանել են, որ  ցուցադրությունը  քաղաքականացված է, իրենց հետ համաձայնեցված չէ եւ փակել են այն: