Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագծերը չէին բխում երևանցու շահերից. «Երկիր Ծիրանի»

Քաղաքականություն
yt

Այսօր՝ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին, տեղի ունեցավ Երևան քաղաքի ավագանու հերթական նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էին հիմնականում Երևանի համայնքին պատկանող որոշ հողերի նպատակային նշանակությունը փոխելու, դրանք կառուցապատելու մասին նախագծեր, որոնք չէին բխում երևանցու շահերից:  Էլեկտրոնային հաշվիչ սարքերը դարձյալ չէին աշխատում և քվեարկություններն, հարցապնդումներն ու ելույթների հերթագրումն անցկացվեց ձեռքով:  «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից Երևանի  12 վարչական շրջաններում կատարված այցելությունների ընթացքում երևանցիների բարձրացված հարցերը հիմնականում սոցիալական բնույթի էին, որոնք այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէին և չքննարկվեցին:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն