Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշակ Հայրապետյան. «ԴԺգոհ եմ ամբողջ թիմից»

Սպորտ
sport-borba-12.09.

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում խոսել է աշխարհի առաջնությունում մեր ըմբիշների ունեցած մրցելույթների մասին. «Տղաները ֆիզիկապես պատրաստ էին աշխարհի առաջնությանը: Սակայն, ցավոք, նրանք չկարողացան մեդալների համար պայքարել: Հիմնական սպասելիքները Եվրոպայի առաջնության մրցանակակիցներից էին: Մեր ըմբիշներն իրենց հնարավորություններից ավելի վատ գոտեմարտեցին, որի համար շատ դժգոհ եմ ամբողջ թիմից: Ավաղ, մեր տղաները պարտվեցին այն ըմբիշներին, որոնց հաղթել էին Եվրոպայի առաջնությունում», - ամփոփել է մարզիչը: Արշակ Հայրապետյանը նշել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսում են մասնակցել մի քանի միջազգային մրցաշարերի: