Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Բազելի» հետ հանդիպմանը

Սպորտ
sport-liga-12.09.

Այսօր ութ հանդիպումով կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2017-18թթ խաղարկության խմբային փուլը: Հայաստանի ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում առաջին հերթին գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բազել» հանդիպումը, քանի որ անգլիական ակումբում հանդես է գալիս մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը ներկայումս թիմի հետ պատրաստվում է այս խաղին: Թիմերը 5-րդ անգամ են հանդիպում եվրոպական գավաթի խաղարկություններում: Նախորդ չորսից երկուսն ավարտվել է խաղաղությամբ, իսկ մեկական հանդիպում ավարտվել է կողմերից մեկի առավելությամբ: Ուշագրավն այն է, որ Մանչեսթրում կայացած երկու խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի (1:1, 3:3): Չնայած այդ հանգամանքին, բուքմեյքերներն հանդիպման բացահայտ ֆավորիտ են համարում «Մանչեսթեր Յունայթեդին», որի հաղթելու հնարավորությունը մոտ 16 անգամ բարձր են գնահատում (1.21), քան` «Բազելինը» (19.50): Սակայն այսօրվա խաղերից առավել մեծ հետաքրքրություն առաջացրել է «Բարսելոնա» - «Յուվենթուս» իսպանա-իտալական հակամարտությունը: Բանն այն է, որ այս տարվա ապրիլին թիմերը իրար հետ հանդիպել էին նախորդ խաղարկության քառորդ եզրափակիչում: Այն ժամանակ երկու խաղերի արդյունքներով վստահ հաղթանակ է տարել «Յուվենթուսը» (3:0, 0:0): Կատալոնյան ակումբը, ինքնին, ձգտելու է ռեվանշի հասնել գարնանային ջախջախման համար, իսկ իտալացիները փորձելու են ապացուցել իրենց առավելության օրինաչափությունը: Բուքմեյքերները «Բարսելոնայի» հաղթանակը գնահատել են 1.63, իսկ «Յուվենթուսինը»՝ 5.80 գործակցով:  Նշենք, որ չեմպիոնների լիգայի այսօրվա բոլոր խաղերը սկսելու են ժամը 22:45-ին, եւ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բազել» հանդիպումը ուղիղ եթերով կարող եք դիտել մեր կայքէջում: