Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճեցին ԵԼՔ-ն ու «Երկիր ծիրանի»-ն. բաժակները չդիմացան

Քաղաքականություն
tsirani

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 9 հարց, որոնք վերաբերում էին տարբեր հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն։ Դրանցից մեկը պետք է տրամադրվեր ՀԷՑ-ին՝ էլեկտրակայան կառուցելու համար։ Այս տրամադրմանը դեմ էր «Երկիր Ծիրանի» խմբակցությունը։ Նրանք բոլոր հարցերից հետո օգտվում էին ելույթի հնարավորությունից ու նշում, որ այդ հողատարածքները պետք է տրամադրվեն անապահով ընտանիքներին։ «Մենք տվյալներ ունենք, որ այդ տարածքներում դղյակներ են կառուցվելու»,- նշեց ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը։ «Ես ցավում եմ ձեզ համար, դուք տեղյակ չեք ոչնչից, չեք ուսումնասիրել հարցը, չեք հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Ձեր ասածը կապ չունի այս նախագծի հետ»,- պատասխանեց Տարոն Մարգարյանը։ Այս հարցերին «Ելք» խմբակցությունը կողմ էր քվեարկում, ինչը դուր չեկավ «Երկիր Ծիրանի»-ին, և նրանք սկսեցին ռեպլիկներ անել «Ելք» խմբակցությանը, ինչը կրկին վեճի պատճառ դարձավ։ Բուռն քննարկման ժամանակ կոտրվեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների դիմաց դրված բաժակները։ gluss