Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոռուպցիոն սկանդալ գոյություն չունի».Արսեն Բաբայան

Հասարակություն
parliament

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը եւ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության նախկին պետ Վարդան Թորոսյանը շարունակում են աշխատել ԱԺ աշխատակազմում՝ զբաղեցնելով այլ պաշտոններ։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պարզաբանում է տվել  խորհրդարանում կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ    հրապարակման առիթով։     «Որեւէ սկանդալ,  առավել եւս կոռուպցիոն սկանդալ  Ազգային ժողովում գոյություն չունի»,- շեշտում  է  Արսեն Բաբայանը՝  վստահեցնելով, որ փոխատեղումը  կապված չէ նրանց գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտված չարաշահումների  եւ յուրացումների հետ։ Արսեն Բաբայանը  նաեւ պարզաբանել է , թե ինչու գումարներ չեն հատկացվել՝  պատգամավորների սենյակների նորոգմանը համար։ «2017թ բյուջեով պատգամավորների աշխատասենյակների նորոգման համար ֆինասնական միջոց հատկացված չի եղել»,- ասել  է նա։