Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդի աղջիկները չեն կարող 12 տարի սովորել ամուսնության պատճառով (տեսանյութ)

Հասարակություն
asulis

«Մենք կողմ ենք կրթությանը , ուզում ենք , որ ընդունակություններ ունեցող երեխաները սովորեն, բայց եթե երեխան չունի ընդունակություն, ապա ավելորդ է  իններորդ դասարանից  հետո նրանց դպրոցում պահելը, դա նշանակում է գլխաքանակ ապահովել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է եզդիների հոգեւոր առաջնորդ Շեյխ Բրո Հասանյանը՝ անդրադառնալով այս տարվանից 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելուն։ Եզդի համայնքին անհանգստացնում է հատկապես աղջիկների հարցը, որոնք վաղ ամուսնության պատճառով  չեն կարողանա շարունակել կրթությանը. «Ինձ վերջերս զանգել էին գյուղերից մեկից եւ ասել էին, որ չորս աղջիկ չի կարող դպրոց գնալ, քանի որ ամուսնացել են. «Տասնվեց տարեկան մի աղջիկ կա, որ արդեն երեխա ունի, նա ինչպե՞ս կարող է դպրոց գնալ»,- մտահոգություն է հայտնել «Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ Ազիզ Թամոյանը: Նա նշել է, որ խնդրին լուծում տալու համար հանդիպել է կրթության վարչության պետի հետ եւ վերջինս խոստացել է ուսումնասիրել հարցն ու լուծում տալ: «Գուցե ինչ-որ կետ կմտցնեն եւ ամուսնացած աղջիկների համար այդ պարտադիր բաղադրիչը կհանեն։ Մեր աղջիկները շուտ են ամուսնանում. 14-15 տարեկանում նրանք արդեն հարս են, ինչպե՞ս պետք է սովորեն»,-ասել է Ազիզ Թամոյանը: