Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լապշինի ազատումը նոր պայմանավորվածությունների սկիզբ կարող է լինել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Hrant-Meliq-Shahnazaryan

«Որեւէ նշան չկա, որ թույլ կտա ենթադրել, որ սահմանին լարվածությունը առաջիկայում նվազման միտում կունենա,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։- Լարվածությունը գագաթնակետին էր հասել ապրիլին, բայց ասել , որ հիմա նվազման միտում ունի՝ սխալ է, հատկապես հաշվի առնելով ռազմատենչ հայտարարությունները, որ ամեն առիթով շարունակում է անել Ադրբեջանի ղեկավարությունը»։ Քաղաքագետը անդրադարձել է նաեւ Ադրբեջանի շուրջ ծավալված վերջին սկանդալներին՝ ընդգծելով, որ ադրբեջանական բանկերից  իշխանության կողմից մեծ գումարների դուրսբերումը մեծ ռեզոնանս է գտել երկրում. «Ադրբեջանի իշխանությունները ստիպված էին սահմանափակել ինֆորմացիայի հոսքը եւ տասնյակ կայքեր փակեցին։ Սպառնալիքը մեծ էր, որ միջազգային սանկցիաներ կլինեն, եւ Ադրբեջանը հետքայլեր է կատարում»։ Քաղաքագետը չի  բացառում , որ դրա հետեւանքը կարող է լինել Լապշինի ազատ արձակումը, սակայն այդ քայլերը աառանձնապես հուսադրող չի համարում, քանի, որ կարծում է, որ նման փոխզիջումները նոր պայմանավորվածությունների սկիզբ կարող են դառնալ։