Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհարգալից վերաբերմունք ավագանու նիստում՝ Անահիտ Բախշյանի նկատմամբ

Քաղաքականություն
avagani

Այսօր մեկնարկել է Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Այն կրկին չանցավ առանց միջադեպերի։ Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբագցության անդամ Արմեն Սահակյանը Անահիտ Բախշյանի հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տվեց՝ նրան դիմելով «պարոն Բախշյան», «Անո»։ Այս արտահայտություները դուր չեկան «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին։ Նա արձագանքեց և պատիվ պահանջեց, սկսվեց լեզվակռիվ։ Տարոն Մարգարյանը արձագանքեց՝ միայն պահանջելով բոլորից լռել և չխանգարել նիստի ընթացքը։ «Մենք այսպե՞ս պետք է վարվենք իրար հետ, այսպե՞ս խոսենք իրար հետ, կարելի՞ է տարեց կնոջ հետ նման ձևով խոսել»,- հարցնում էր Ալեն Սիմոնյանը։ Հարցը մնաց անպատասխան։ Սույն ՀՀԿ-ականը «արա, էյ»-ով էր դիմում Ալեն Սիմոնյանին։ ՀՀԿ խմբագցության անդամ Արմեն Սահակյանը նկարում գծավոր վերնաշապիկով է։