Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ դեսպանը նեղսրտեց զենքի վաճառքի մասին հարցից (տեսանյութ)

Քաղաքականություն
despan-nkar

Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանի ու Արցախի հետ պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանին, բայց նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատում է Ամերիկայի միացյալ նահանգներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու մեջ։ Որքանո՞վ է սա տեղավորվում առողջ տրամաբանության սահմաններում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հարցին պատասխանելիս զգուշավոր է. «Էթիկապես ճիշտ չէ դիվանագետին մեկնաբանել իր նախագահի խոսքերը»։ Օրեր առաջ BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ու ՀԱՀ) անդամ երկրների գագաթաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսում Վլադիմիր Պուտինը սուր էր արձագանքել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա զենք մատակարարելու փաստին։ «Միացյալ  նահանգների սուվերեն իրավունքն է որոշել՝ ում զենք վաճառել կամ անվճար տրամադրել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Հաջորդիվ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք մատակարարող Ռուսաստանի նախագահը քննադատում է ԱՄՆ-ին՝ ռազմական գործողությունների գոտի՝ Ուկրաինա զենք մատակարարելու համար։ https://youtu.be/rdgxqJquoog  «Հակամարտության գոտի զենքի մատակարարումը չի ծառայում խաղաղություն հաստատելու գործին, այլ միայն իրավիճակը սրում է։  Այդ որոշումն իրավիճակը չի փոխի, բայց զոհերի թիվը կմեծանա»,- ասել էր Վլադիմիր Պուտինը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ակնհայտորեն զայրացավ, երբ լրագրողները խնդրեցին մեկնաբանել ինչպես է պատահում, որ հակամարտության գոտի զենք մատակարարողը քննադատում է մեկ այլ պետության նույն բանի մեջ։   «Դուք այլ թեմաներ ունե՞ք, ինչքան կարելի է դրա մասին խոսել, այդտեղ ամեն ինչ հասկանալի է, Ռուսաստանի ղեկավարությունն  այդ հարցի շուրջ արտահայտվել է»,- պատասխանեց պարոն Վոլինկինը։ Մեկ այլ հարց լսելով՝ արդյո՞ք Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենք մատակարարել, պարոն Վոլինկինն ակնհայտորեն նեղսրտեց՝ հարցնելով, թե որտեղ է շենքից ելքը. «Որտե՞ղ է վերելակը, վերելակը որտե՞ղ է»։ Մյուս կողմից Հայաստանը զենքի այլ մատակարարներ է փնտրում։ Մեր պետությունն ինչ-որ տեղ ստիպված է նոր գործընկերներ որոնում՝ Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտականությունները չկատարելու պատճառով։ Մասնավորապես՝ երկու տարի առաջ Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են 200 մլն դոլարի զենքի վարկի պայմանագիր, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ռուսական զենքի 20%-ն անգամ չի եկել Հայաստան։ Ռուսաստանի դեսպանը, թեև չի խոստովանում, բայց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան առաջացրել է Մոսկվայի խանդը։ Այդ է վկայում Ռիա Նովոստի պետական լրատվամիջոցի հրապարակումը, որտեղ Հայաստանը մեղադրվում է Ռուսաստանին շանտաժի ենթարկելու մեջ։  «Հայաստանի սուվերեն իրավունքն է զարգացնել համագործակցությունը նրա հետ, ում ցանկանում է։ Հայաստանն ու Ռուսաստանն ընկերություն են անում, բայց չի կարելի ընկերանալ ինչ-որ մեկի դեմ, ընկերությունը սրտից է գալիս։ Իսկ ընկերանալ ինչ-որ մեկի դեմ, դա արդեն ընկերանալ չէ»,- ասաց Իվան Վոլինկինը։ Մինչ վերելակ նստելը, դեսպանը հասցրեց մեկնաբանել Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները մթագնող ևս մեկ թեմա։ Հայաստանի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել ԵՏՄ պայմանագիրը Հայաստանի կողմից միակողմանի չեղարկելու հարցը։ Դա նշանակում է, որ պատգամավորների մեծամասնության հավանությանն արժանանալու դեպքում, Հայաստանը դուրս կգա Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից։ Իվան Վոլինկինն այսպես մեկնաբանեց. «Եթե նրանք այդ հեռանկարը տեսնում են, խնդրեմ, ոչ ոք չի խանգարում, ուրիշ հարց է, թե դա որքանով է պետք Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը համաձայն չէ այդ հեռանկարին, որովհետև նրանք ակնհայտ տեսնում են ԵՏՄ-ի կազմում լինելու առավելությունը»։ Ռուսաստանը զենք է վաճառում իր դաշնակից Հայաստանի հակառակորդներին, բայց և մեր պետությանը կօգնի առավել արդյունավետ պայքարել անտառային հրդեհների դեմ։ 1 միլիոն դոլար աջակցությունը մինչև 2020 թվականը կօգտագործվի մասնագետներին վերապատրաստելու, տեխնիկական միջոցներ ձեռք բերելու վրա։     Մանրամասները՝ տեսանյութում