Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխնախարարն ասել է, թե ինչու է փակվել խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսը (տեսանյութ)

Հասարակություն
arm150513826233

Aravot.am-ը ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ փակվեց Թումանյանի տուն-թանգարանում խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը, ո՞րն էր այն արգելելու պատճառը:  «Ցուցադրությունը տեւել է 20-ից ավելի օր, մինչ այդ նախարարությունը, չնայած նրան, որ պայմանագրում չկար ոչինչ այդ մասին, բայց հաշվի առնելով, որ Թումանյանի ժառանգների ողբերգությունն է դա եւ 80-ամյակն է, տարելիցն է 1937թ.-ի, թույլատրեց անցկացնել: Ինքը 22 օր բաց է եղել: Ավելի մանրամասն ծանոթանալուց հետո նպատակահարմար համարվեց, որպեսզի որոշակի շտկումներ կատարվեն»,-ասաց տիկին Սամուելյանը: Արեւ Սամուելյանի ձեւակերպմամբ, «Ճիշտ է, թեման ակտուալ է, մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, բայց կարծում եմ, որ այն մի փոքր քաղաքականացված էր: Այժմ սկսվել են փողոցների անվանափոխության հետ կապված գործընթացներ, եւ այդ ցուցահանդեսն էլ ընկալվել է այդ համատեքստում: Միգուցե պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Ցուցադրությունը շրջիկ ցուցադրություն է, եւ որոշ շտկումներից հետո կրկին հնարավոր կլինի ներկայացնել»: