Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը մտավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ

Սպորտ
a1aronyan-11.09.

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Թբիլիսիում շարունակում է շախմատի աշխարհի գավաթի համար պայքարը: Այսօր կայացած 1/16 եզրափակիչ փուլի թայ-բրեյքում նա նախ երկու ոչ-ոքի արեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ, ապա չկարողացավ պահպանել սպիտակներով ստացած առավելությունը: Հինգերորդ պարտիայում մեր շախմատիստը սեւերով գեղեցիկ հաղթանակ տարավ, իսկ 6-ում լարված պայքարում ոչ-ոքի արեց: Այդպիսով, Լեւոն Արոնյանը հաղթեց 4,5:3,5 հաշվով եւ մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի ավելի ցածր վարկանիշ ունեցող, մեկ այլ ռուսաստանի գրոսմայստեր Դանիլ Դուբովի հետ: