Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանկ դե Բուրը Անգլիայի առաջնության հակառեկորդ է սահմանել

Սպորտ
sport-anglia-11.09.

Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի է ունեցել մարզչական առաջին փոփոխությունը: Մրցաշարային աղյուսակը եզրափակող «Կրիստալ Պելասի» ղեկավարությունն այսօր խզել է գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրի հետ կնքած պայմանագիրը: Այդպիսով, 47-ամյա հոլանդացի մասնագետը դարձավ Պրեմիեր լիգայում ամենաքիչ աշխատած մարզիչներից մեկը: Նա «Կրիստալ Պելասը» գլխավորել է 77 օր: Պրեմիեր լիգայում այս ցուցանիշով առաջինը Լես Ռեյդն է, որը «Չարլտոնում» աշխատել էր ընդամենը 40 օր: Ֆրանկ դե Բուրը, այնուամենայնիվ, Անգլիայի առաջնության հակառեկորդ է արձանագրել, քանի որ  «Կրիստալ Պելասը» նրա գլխավորությամբ ոչ մի միավոր չի վաստակել չորս խաղում, այլեւ գոլ չի կարողացել խփել: