Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային վարպետ Արամ Հակոբյանը բաժանում է 1-2-րդ տեղերը

Սպորտ
sport-chess-patani-1

Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունն արդեն հատել է հասարակածը: Կայացած 5 տուրից հետո Հայաստանի պատվիրակներից առավել հաջող է հանդես գալիս միջազգային վարպետ Արամ Հակոբյանը, որը մինչեւ 16 տարեկան շախմատիստների մրցաշարում 4,5 միավոր ունի եւ ուկրաինացի Վիկտոր Մատվիշենի հետ բաժանում է 1-2րդ տեղերը: Այսօր նրանք կմրցեն իրար հետ: Մեր 13 շախմատիստները հինգ հնարավորից վաստակել են 4-ական միավոր եւ իրենց տարիքային խմբերում տեղ են զբաղեցնում առաջին տասնյակում: Նրանցից Ալբերտո Աթոյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Մամիկոն Ղարիբյանը Շանթ Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սոնա Ասատրյանը նույնպես պարտություն չեն կրել առաջնությունում, ինչպես Արամ Հակոբյանը: Նշենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: