«Ահեղ դատաստան»՝ բացառիկ մեգաշոու Օպերային թատրոնում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 14-ինտեղի կունենա «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն. Ջ. Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափտեսապատկերաշարով:

Հայաստանում առաջին անգամ ներկայացվելիք մեգաշոուն արդեն արժանացել է աշխարհի տասնյակհազարավոր հանդիսականների բարձր գնահատականին` ցուցադրվելով տարբեր հեղինակավոր բեմերում:

Ներկայացման հատուկ հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը, ումՀունաստանում վստահվել է կատարելու Ջ. Վերդիի «Ռեքվիեմը» Մարիա Կալասի հիշատակին նվիրվածերեկոյի ընթացքում:
Բեմադրությունը և տեսապատկերաշարը՝ Պաոլո Միչիկեի /Իտալիա/

Դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ. արտ./

Զգեստների ձևավորող՝ Ալբերտո Սպիացի /Իտալիա/

Վիդեո ծրագրավորող՝ Դեյվիդ Բրոկոլի /Իտալիա/

Մենակատարներ՝

Էլենի Մաթոս /մեցցո-սոպրանո/ ԱՄՆ

Մարինե Դեինյան /սոպրանո /ՀՀ վաստ. արտ.

Սարգիս Աղամալյան /տենոր /ՀՀ վաստ. արտ.

Հայկ Տիգրանյան /բաս

Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ

Գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան /ՀՀ վաստ. արտ./

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստ. արտիստ/:

loading