Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի լողափնյա վոլեյբոլիստները լավագույնն են Արեւելյան Եվրոպայում 

Սպորտ
a1voleybol-10.09.

Երեւանում ավարտվեց լողափնյա վոլեյբոլի Արեւելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:   Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, եզրափակիչ խաղում հանդիպել են Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Սիվոլով/Իգոր Վելիչկո եւ Ռուսլան Դայանով/Յուրի Բոգատով զույգերը: Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթել են առաջինները:   Մրցանակային երրորդ տեղն զբաղեցրել է Ալեքսանդր Կովալենկո/Ալեքսանդր Դեդկով բելառուսական երկյակը: Հայաստանի վոլեյբոլիստները ցույց են տվել համեստ արդյունքներ՝ 8-րդ եւ 14-րդ տեղեր: