Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» Երեւանում վստահ հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

Սպորտ
a1shirak-10.09.

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ընդգծված առաջատար Գյումրիի «Շիրակը» շարունակում է վստահ ելույթները:   Այսօր կայացած 5-րդ տուրի վերջին խաղում շիրակցիները Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասան «Փյունիկի» նկատմամբ: Հանդիպման 44-րդ րոպեին կոտդիվուարցի հարձակվող Մուսա Բակայոկոն հեռահար հարվածով առաջ մղեց հյուրերին, իսկ ընդմիջումից հետո, 75-րդ րոպեին, սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոեւիչը միայնակ ճեղքեց «Փյունիկի» պաշտպանական գիծը եւ մոտ տարածությունից կրկնապատկեց հաշիվը:   «Շիրակը» տոնեց 5-րդ անընդմեջ հաղթանակը եւ էլ ավելի մեծացնել միավորների տարբերությունը երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտի» նկատմամբ՝ 7: «Փյունիկը» հինգ տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ այժմ ընթանում է 4-րդ հորիզոնականում: