Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց երկրորդ պարտիայում

Սպորտ
a1aronyan-10.09.

  Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիայում Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Մատլակովին:   Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը բավական վստահ սկսեց եւ խաղասկզբում անգամ տիրեց նախաձեռնությանը: Սակայն 16-րդ քայլին նա սխալվեց եւ սպիտակներին հնարավորություն տվեց զինվորով սուր գրոհ ձեռնարկել: Արդյունքում, ռուսաստանցի շախմատիստը շահեկան դիրք ստացավ եւ արդեն 11 քայլից հետո հասավ հաղթանակի:   Այդպիսով, մրցամարտի հաշիվը հավասարվեց՝ 1:1: Հաղթողը կորոշվի վաղը, թայ-բրեյքում: