Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ողբերգական վթար` Լոռու մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. shamshyan.com

Հասարակություն
vtar

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 36-ամյա Արմեն Սելյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ԼV 685 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Ա. Սելյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Միխայլովկա գյուղի բնակիչ, 21-ամյա Նիկոլայ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մ. Անտոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ մահացածի դին են ավտոմեքենայից հեռացրել և մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել Ոստիկանության Տաշիրի բաժին: Ավելին՝ այստեղ