Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել

Կարևոր լուրեր Հասարակություն
ain

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Ժամը 19:06-ին հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի, փրկարարների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ուժերով ինքնահրկիզման փորձը կանխվել է:

ԱԻՆ