Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի հարցով Արմեն Աշոտյանը դիմել է ԵԽԽՎ պատգամավորներին (տեսանյութ)

Քաղաքականություն
armen

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 8-ին Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում մասնակցում է ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որտեղ և հանդես է եկել ելույթով՝ Սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների շուրջ: Անդրադառնալով Սփյուռքի հետ կապված պետական քաղաքականության առաջնահերթություններին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ոլորտում առկա հիմնական գործընթացները, կատարված աշխատանքները, համագործակցության հիմնական մեխանիզմները, կարևորել Հայրենիք-Սփյուռք արդյունավետ փոխգործակցային հասարակության ձևավորման և զարգացման դերն ու նշանակությունը, այս համատեքստում՝ Սփյուռքի հետ կայուն և արդյունավետ համագործակցային հարթակների ստեղծումը:

Իր ելույթում Արմեն Աշոտյանն ընդգծել է Սփյուռքի հետ գործակցության ոլորտում ինքնակազմակերպման ռեալ և գործուն մեխանիզմների ներդրման և իրականացման կարևորությունը, Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում գլոբալ հարթակի ստեղծման դերը՝ նորարարական կրթական ցանցերի, տնտեսական շուկաների, սոցիալական և քաղաքական նախապայմանների առկայությամբ պայմանավորված, ինչպես նաև նշված ոլորտներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման համար արդյունավետ մեխանիզմների ներդրման նշանակությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև առկա փորձին ու իրականացված ծրագրերին: Արմեն Աշոտյանը Սփյուռքի հետ հարաբերությունների կառուցման գործում, գլոբալ տրանսֆորմացիոն գործընթացների համատեքստում կարևորել է նաև ցանցային համագործակցության ձևավորումը՝ ներառյալ խորհրդարանական համագործակցության արդյունավետ հարթակի ստեղծումը: Իր ելույթում Արմեն Աշոտյանը նաև կոչով դիմել է ԵԽԽՎ պատգամավորներին՝ իրենց պետություններում, ինչպես նաև ԵԽԽՎ մակարդակում հետամուտ լինելու ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի շուրջ լիարժեք հետաքննության անցկացմանը՝ այդ կառույցի ժողովրդավարական համբավն ու հեղինակությունը վերականգնելու համար: Կոնֆերանսի ընթացքում ԵԽԽՎ֊ում Թուրքիայի պատվիրակության ղեկավարը ծանր տարավ Հայոց ցեղասպանության մասին իմ հիշատակումը և ժխտողականությամբ հանդես եկավ. Ֆեյսբուքում գրել է Արմեն Աշոտյանը: Նա ստիպված է եղել վերջում կրկին անդրադառնալ հարցին։  Ստորև՝ տեսանյութը