Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ղազարյանը 8:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին

Սպորտ
a1borba-9.09.

Աթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում այսօր պայքարը շարունակում են ազատոճայինները։ Հայաստանի հինգ ներկայացաւցիչներից առավել հաջող սկսեց ելույթները 54 կգ քաշային Տիգրան Ղազարյանը, որն որակավորման փուլում 8:1 հաշվով վստահ հաղթեց ադրբեջանցի Շահմուրադ Ուսուֆլիին: Սակայն 1/8 եզրափակիչում մեր ըմբիշը չկարողացավ դիմակայել ուկրաինացի Վլադիսլավ Օստապենկոյին եւ պարտվեց՝ 4:14: Ավաղ, նույն բախտին արժանացան նաեւ 58 կգ քաշային Սերոբ Սերոբյանը, 63 կգ քաշային Գրիգորի Ներսիսյանը, 76 կգ քաշային Ռազմիկ Սիմոնյանն ու 100 կգ քաշային Մարտին Սիմոնյանին, որոնք պարտվեցին նախնական փուլերում եւ դուրս մնացին առաջին տեղի համար պայքարից: