Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ ոճի 4 ըմբիշները դուրս մնացին մեդալի համար պայքարից

Սպորտ
ymbsh-1

Աթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկել են ազատոճայինները։ 50-58-69-85 կգ քաշային կարգերում մեր ըմբիշներն անհաջող են հանդես եկել։ Գենիկ Ասատրյանը (50 կգ) որակավորման փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ակբար Կուրբանովին։ Սերոբ Սերոբյանը (58 կգ) նույնպես պարտվել է իր առաջին գոտեմարտում՝ որակավորման փուլում զիջելով ղրղզ Տալգատ Տինչտինբեկովին։ Դավիթ Գեւորգյանը (69 կգ) 1/8 եզրափակչում փայլուն հաղթանակ է տարել վրացի Բագրատի Գագնիձեի նկատմամբ, սակայն, քառորդ եզրափակչում տանուլ է տվել իրանցի Մոհամադ Նոխոդիլարիմիին եւ դուրս մնացել հետագա պայքարից։ Կամո Հակոբջանյանը (85 կգ) որակավորման փուլում առավելության է հասել հույն Ստիլիանոս Ստամատիսի նկատմամբ, բայց հաջորդ գոտեմարտում պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդեպ Մանին։ Վաղը գորգ կմտնի Հայաստանի եւս հինգ ներկայացուցիչ։ ՀԱՕԿ