Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» եւ «Ալաշկերտը» չպարզեցին ուժեղագույնին (տեսանյութ)

Սպորտ
a1alashkert-1

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրի առաջին խաղում «Գանձասար-Կապանը» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Ալաշկերտին»: Հանդիպումն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Խաղի հաշիվը 60-րդ րոպեին բացեց կապանցի Ստեւան Ժիվկովիչը, որն օգտվեց հյուրերի պաշտպանների սխալից: «Ալաշկերտը» հաշիվը հավասարեցրեց 81-րդ րոպեին, երբ ձեռքով խաղի համար մրցավարը նշանակեց 11մ հարված, որը վստահ իրացրեց Արտակ Եդիգարյանը: «Գանձասար-Կապանը» առաջնությունում երկրորդ միավորը վաստակեց, սակայն մնաց վերջին 6-րդ տեղում: «Ալաշկերտը» երկրորդ անգամ ոչ-ոքի խաղաց եւ այժմ 8 միավորով ընթանում է 2-րդ տեղում: