Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտից տուժել է Ասկերանի շրջանի մի քանի համայնք. artsakhpress

Հասարակություն
karkut

Անցած գիշեր տեղացած կարկուտը վնաս է հասցրել Ասկերանի շրջանի Խնձրիստան, Ծաղկաշատ, Ռև, Խրամորթ համայնքներին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը: Ըստ Վ. Ավետիսյանի՝ կարկուտից հիմնականում տուժել են բազմամյա տնկարկները. վնասների չափերը ճշտվում են: