Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-Լեհաստան ընտրական հանդիպման տոմսերը վաճառքում են

Սպորտ
sport-hajastan-lehastan-8.09.

Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Լեհաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ֆուտբոլասերները տոմսերը կարող են ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000, Արևելյան տրիբունայինը՝ 5000-7000, Հյուսիսային եւ Հարավային տրիբունաներինը՝ 4000-ական դրամ: