Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության համաձայնություն չենք տվել. Շարմազանով. ՀԺ

Քաղաքականություն
sharmazanov1

Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, եւ մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ անվտանգության համակարգում ՀԱՊԿ-ը Հայաստանի համար այլընտրանք չունի։ Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Այնուհետեւ մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հանգամանքը՝ ԱԺ փոխնախագահը նշել է, թե ՀՀ ՊՆ առաջին տեղակալը շատ պարզ հայտարարել է, որ մենք նման համաձայնություն չենք տվել։ «Երկրորդը, աժիոտաժը, որ կա, ես նմանեցնում եմ մի բաժակ պղտոր ջրում փոթորկի։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանը երբեք չի հայտարարել, որ գնում է դեպի ՆԱՏՕ, եւ Հայաստանը նման նպատակ չունի։ Եւ տարածվող գնահատականները ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են, որոնց նպատակն է ոչնչից աղմուկ ստեղծել: Ի՞նչ է, եթե մենք գնայինք, մասնակցեինք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գայինք, նպատակահարմար չի եղել, չենք մասնկացել»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ավելին՝ այստեղ