Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրմա փոթորիկը հասնում է Ֆլորիդա. կան զոհեր

Հասարակություն
irma

Ամերիկայի ձայն Իրմա փոթորիկը շարունակում է ավերածություններ գործել ԱՄՆ-ի հարավային ափերից ոչ հեռու: Փոթորիկների կանխարգելման կենտրոնը սպասում է, որ այն շուտով կմոտենա Թերքս և Քայքոս, ինչպես նաև Բահամյան կղզիներին: Բարբուդայում գործած ավերածությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ: Երկրի վարչապետը ընդգծել է, որ սա աննախադեպ մի արհավիրք էր: «Ես այցելեցի այսօր Բարբուդայի տարբեր շրջաններ և այն, ինչ տեսա այնտեղ, չափազանց ցավալի էր: Կարծում եմ, որ մեկ շնչին ընկած հաշվարկով ավերածություններնաննախադեպ են»,- ասել է Անտիգուա և Բարբուդայի վարչապետ Գասթըն Բրաունը: Ըստ վարչապետի, Բարբուդայում առկա շինությունների ավելի քան 90 տոկոսին վնաս է հասցված փոթորկի պատճառով: Չի բացառվում, որ այս շաբաթվա վերջին Բարբուդան ենթարկվի մեկ այլ փոթորկի հարվածներին: Սենթ Մարթին կղզում Իրմա փոթորկի պատճառով զոհվել է 6 մարդ: Ավերվել է կղզու շուրջ 95 տոկոսը: Փոթորիկը շարունակում է տեսանելի մնալ տիեզերքից: Օդերևութաաբանների կարծիքով, Իրման կպահպանի իր ուժգնությունը մոտակա օրերին: Քամու արագությունը հասնում է ժամում 295 կիլոմետրի: Սա ատլանտյան ամենաուժգին փոթորիկն է վերջին տասնամյակում: Չնայած Պուերտո Ռիկոն խուսափեց խոշոր ավերածություններից, սակայն Պուեըրտո Ռիկոյի մոտ մեկ միլիոն բնակիչ այս պահին հոսանքազրկված է: Մասնագետների կարծիքով, անհրաժեշտ է 4-6 ամիս էլեկտրամատակարարման համակարգը վերջնականապես վերականգնելու համար: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ձևավորվում են բազմաթիվ հերթեր բենզինի ու սննդի համար: Որոշ հատվածներում իշխանությունները հորդորում են մարդկանց արագ հեռանալ, նախքան փոթորիկը կհասնի իրենց բնակավայրերը։ «Մենք հորդորում ենք մարդկանց լքել այդ շրջանները, քանի որ դրանք վտանգավոր գոտում են ու ջրհեղեղի դեպքումհասանելի չեն լինի մեզ համար: Նույնը վերաբերում է հարավային Դեյդի մարզին, որը ևս վտանգավոր գոտում է : Ուստի, եթե չենթարկվեք պարտադիր տարհանման կոչին, ապա խնդիրներ կունենաք:»,- նշում է Մայամի Դեյդի մարզիղեկավար Կառլոս Գիմենեզը: Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը ևս կոչ է անում բնակչությանը պատրաստվել դիմակայելու փոթորկին և չանտեսել տարհանման պահանջը: