Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում անկողմնական քննություն սկսել

Քաղաքականություն
b3e3d54473806e95a58b4cd193439d19

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում արդարադատության համակարգի  վերաբերյալ, հատկապես    խոսքի ազատության և արդարադատության ոլորտներում: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից: Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շենախի և Ցեզար Ֆլորին Պրեդայի (Ռումինիա) կողմից հեղինակած բանաձևի նախնական տարբերակում  ափսոսանք է հայտնվում, որ վերջին սահմանադրական փոփոխությունները կարող են նվազեցնել գործադիր իշխանության հաշվետվողականությունը խորհրդարանի նկատմամբ, իսկ դատարանների անկախությունը շարունակում է մնալ ոչ բավարար: Հանձնաժողովը նաև մտահոգություն է հայտնել խոշոր չափերով փողերի լվացման գործում Ադրբեջանի կառավարության ունեցած կապի առնչությամբ՝ կոչ անելով այդ երկրի իշխանություններին անհապաղ սկսել անկախ և անկողմնակալ քննություն: