Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԻ կոչը՝ պատժել Ադրբեջանի համբավը մաքուր ցույց տվող հանցագործներին

Քաղաքականություն
transparency

Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությանը կոչը հետաքննելու այն քաղաքական գործիչներին, բանկերին և ընկերություններին, որոնք օգնել են Եվրոպայում Ադրբեջանի համբավը մաքուր ցույց տալու համար:   Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը կոչ է անում հետաքննել այն քաղաքական գործիչներին, բանկերին և ընկերություններին, որոնք օգնել են Եվրոպայում Ադրբեջանի համբավը մաքուր ցույց տալու համար, և, հարկ եղած դեպքում, պատժել հանցագործներին: ԹԻ-ն մեկնարկելու է ազգային և միջազգային ջատագովության արշավներ` թիրախավորելով փողերի լվացման դեմ պայքարը` բացահայտելու կոնկրետ հանցագործությունը և կոչ  անելու միջազգային կազմակերպություններին, ներառյալ Եվրոպայի խորհրդին, հետաքննելու ոչ պատշաճ վարքագիծը և ձեռնարկելու ուղղիչ գործողություններ: Կոչին նախորդել է վեց երկրների (Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Թագավորության և ԱՄՆ) լրագրողների կողմից իրականացված հետաքննությունը կասկածելի ֆինանսական ցանցի վերաբերյալ, որը գումար է փոխանցել ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված ադրբեջանական 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամից: Վերջինիս միջոցներով գումարներ են վճարվել որոշումներ կայացնողներին և  եվրոպացի ազդեցիկ անհատներին: «Վրդովեցուցիչ է տեսնել, թե ինչպես են այնպիսի պատկառելի հաստատություններում, ինչպիսին է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի հանվում և գումարի դիմաց աչք փակում կոռուպցիայի, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարումների վրա: Նրանք պետք է պատժվեն, և մենք ճնշում կգործադրենք իշխանությունների վրա, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն: Պատմությունն այստեղ չի ավարտվում»,- ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ Խոսե Ուգասը: Հետաքննությամբ պարզվել է, որ ֆինանսական ցանցի կենտրոնը Դանիայում ազդեցիկ «Դանսկե» բանկն է և հատկապես այդ բանկի մասնաճյուղը Էստոնիայում: Նաև մատնանշվում են 4 կեղծ ընկերություններ, որոնք հիմնադրվել են Միացյալ Թագավորությունում` գաղտնի օֆշորային սեփականատերերով, ովքեր փող են ստացել ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված հիմնադրամից: Բացի դրանից, հայտնի է, որ անհատներն ու քաղաքական գործիչները վճարումներ են ստացել Գերմանիայի և ՄԹ այս ընկերություններից:  Զեկույցները ցույց են տալիս, որ այդ փողն ստացած քաղաքական գործիչներն ու խորհրդականներն այնպիսի դիրք ունեն, որ ազդում են Ադրբեջանում մարդու իրավունքների չարաշահման վերաբերյալ փաստաթղթերին առնչվող որոշումների կայացման վրա ԵԽԽՎ-ում: Վճարումների նպատակն է սահմանափակել մարդու իրավունքների ոտնահարմանը և ընտրակեղծիքներին առնչվող այն տեղեկատվությունը, որ կարող է վնաս հասցնել երկրի համբավին: «Այս հետաքննությունները ցույց են տալիս, որ անգամ այն երկրներում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված, ինչպես Դանիայում է, որը ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքով աղյուսակի առաջատար դիրքերում է գտնվում, կարգավորող մարմինները դեռևս ձախողում են փողերի լվացման դեմ օրենսդրության կիրառումը», - ավելացրել է Ուգասը: Թրանսփարենսի Ինթերնեշնլը, որն այդ պատմությունը բացահայտած` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի գործընկերն է, ճնշում կգործադրի համապատասխան իշխանությունների վրա՝ ապահովելու, որ ցանկացած իրավախախտում հետաքննվի և պատժվի և կարգավորման սողանցքերը փակվեն: Որպես առաջին քայլեր Թրանսփարենսի Ինթերնեշնլը՝ ապացույց կներկայացնի ԵԽԽՎ-ի կոռուպցիան հետաքննող հատուկ խմբին սեպտեմբերի 7-ին և կպահանջի լիարժեք, թափանցիկ հետաքննություն, կապահովի ԱՄՆ իշխանություններին վերաբերող հետաքննությանն առնչվող փաստաթղթեր, քանի որ Ադրբեջանի Միջազգային բանկը տեղակայված է Միացյալ Նահանգներում: Ազդեցիկ անձանց կաշառելու համար ստեղծված հիմնադրամը նաև սատարում է Ադրբեջանի իշխող ընտանիքի և մերձավոր մեղսակիցների ցանցի, այդ թվում` Գերմանիայի և այլ երկրների ընկերությունների առաջնորդների և քաղաքական գործիչների շռայլ կենսակերպը: Հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ գումարն օգտագործվել է Չեխիայում ֆուտբոլի ակումբ, թանկարժեք իրեր, և կարևոր անշարժ գույք գնելու համար: Թրանսփարենսի Ինթերնեշնլը նաև՝ կոչ կանի Չեխիայի, Դանիայի, և Գերմանիայի իշխանություններին՝ հետաքննելու գաղտնի սեփականատերերով կեղծ ընկերությունների դերը և կպահանջի վերանայել իրական սեփականատերերի հանրային ռեգիստրերը, կոչ կանի այդ երկրների իշխանություններին՝ խստացնել և գործադրել փողերի լվացման դեմ ընթացակարգերը, կոչ կանի, որ լիակատար հետաքննություն իրականացվի նրանց նկատմամբ, ովքեր «կեղտոտ փողեր» են ստանում միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում, կպահանջի, որ Եվրոպայում քաղաքացիները դիմեն իրենց երկրների այն պատգամավորներին, որոնք մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին, որ նրանք ընդունեն ավելի խիստ բարեվարքության չափորոշիչներ կոռուպցիայի և չարաշահումների մեղադրանքի լույսի ներքո:  Հավելյալ տեղեկատվություն. Հետաքննությունը և դրան հետևող ջատագովությունը Հակակոռուպցիոն համաշխարհային կոնսորցիումի մաս են կազմում: Այն լրագրողներին և ակտիվիստներին միավորող նոր նախաձեռնություն է: Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես Եվրոպայի խորհուրդը Եվրոպայում առաջատար ֆորում է, որին հանձնառված է   մշտադիտարկել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը իր` 47 անդամ երկրներում: