Ցուցահանդես Ֆոկուսիմայի աղետից անմիջապես հետո (տեսանյութ)

Ճապոնիայի արևելյան մասում, Հոնսյու կղզու տարածքում գտնվող Տոհոկուն հայտնի է իր ձեռագործ արվեստով ու ժողովրդական վարպետներով:

Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է «Տոհոկուի գեղեցիկ ձեռնարվեստը» խորագրով Ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստը ներկայացնող ցուցահանդես՝ նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Խեցեգործության, ասեղնագործության, մետաղի և փայտի գեղարվեստական մշակման նմուշներ, լաքապատ առօրյա իրեր ավանդականի ու մոդեռնի համակցում: 

Բացմանը ներկա էր ՀՀ ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերզանցություն պարոն Էյջի Տագուչին: 

«Այսօր մեզ համար յուրահատուկ օր է և ուրախ եմ, որ իրականացնում ենք նման ցուցահանդես:

Untitled6

«Տոհոկուի գեղեցիկ ձեռարվեստը» ճանապարհորդող ցուցահանդես է, որը հինգ տարվա ընթացքում անցկացվել է 19 երկրներում: Հայաստանը   20-րդ երկիրն է:

Ցուցահանդեսը դեսպանի խոսքով՝ ստեղծվեց 2012-ին,  Ֆոկուսիմայի սարսափելի աղետից անմիջապես հետո: Սա իր խորհուրդն ուներ: Շրջելով տարբեր երկրներով և ցուցադրելով իրենց ավանդական արվեստը, ճապոնացիները հիշեցնում էին ասես, որ աղետները գալիս և գնում են, իսկ իրենք դիմակայում ու առաջ են ընթանում:

Untitled7

Դեսպանը խոսեց նաև հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացման մասին: IT ոլորտ , գյուղատնտեսություն, տուրիզմ, սրանք դեսպանի կարծիքով այն ոլորտներն են, որոնք առավել հետաքրքրություն են  ներկայացնում իրենց համար: Իսկ զբոսաշրջության զարգացմանը հատկապես կնպաստի վիզաների ազատականացումը: Դեսպանը խոսեց նաև մոտակա մշակութային ծրագրերի մասին: Երևանում կանցկացնեն արևելյան մարտարվեստների փառատոն, ճապոնական ֆիլմերի փառատոն, նաև ճապոնական ազգային նվագարանների համերգներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 8-ը: 

Իսկ այս ցուցադրության ավարտից հետո, հոկտեմբերի  11-15-ը  այս նույն կենտրոնում կանցնի հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես: