Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ հիմքով զրկենք մեդալից. նախարարը՝ քաղաքացուն վրաերթի ենթարկած աշակերտի մասին (տեսանյութ)

Հասարակություն
levon

Շրջանավարտներին ոսկե մեդալ տրվում է առաջադիմության համար, ոչ թե վարքի: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրչյանը, անդրադառնալով օրեր առաջ Սերժ Սարգսյանից ոսկե մեդալ ստացած Հրազդանի քաղաքապետի որդուն, որն ավելի վաղ հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել 58-ամյա մարդու եւ նա մահացել էր: «Իր առաջադիմության մեդալը նա ստացել է 12 տարվա աշխատանքի արդյունքում: Հիմա որ դուք ասում եք զրկենք, ո՞վ է իրավունք վերապահելու իրեն՝ զրկել նրան այդ մեդալից, ի՞նչ հիմքով զրկենք»: https://youtu.be/LJVI58Jvu1o Նախարարը չի բացառում, որ այստեղ ոչ միայն ծնողների, այլ նաեւ ուսուցիչների խնդիրն է, որոնք տղային գուցե լավ չեն բացատրել, որ օրենք խախտել չի կարելի. «Անչափահասը, որը վարորդական իրավունք չունի, իրավունք չուներ նստեր ղեկին, ծնողը պետք է հետեւեր, դպրոցը պետք է հետեւեր, բայց ինչո՞ւ ենք սա կապոմ մյուս խնդրի հետ: Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք ուսուցչին, 60.000 դրամ է ստանում, դրանի՞ց էլ զրկենք»: Մանրամասները՝ տեսանյութում