Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հայտնվել է «սեւ ցուցակում»

Սպորտ
a1shtanga

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը Բուդապեշտում արտահերթ նիստ կանցկացնի, որի ժամանակ կքննարկվի մի քանի երկրների հավաքականների աշխարհի առաջիկա առաջնությունից զրկելու հարցը: Ինչպես տեղեկացնում է Inside the Games կայքը, նման սանկցիայի տակ կհայտնվեն այն երկրները, որոնց ծանրորդները երեք կամ ավելի անգամ ձախոխել են 2008 եւ 2012թթ օլիմպիական խաղերի դոպինգ ստուգումները: Միջազգային ֆեդերացիայի «սեւ ցուցակում» հայտնվել է 9 երկիր՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ադրբեջան, Հայաստան, Չինաստան, Ուկրաինա, Մոլդովա, Թուրքիա: Վերը նշված օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերաստուգումներից հետո ընդհանուր առմամբ դրական արդյունք են հայտաբերել 49 նմուշներում, որոնցից 30-ը պատկանում են մեդալակիրներին: