Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանն առաջին տասնյակում չէ

Սպորտ
a1mxitaryan

Անգլիայում հրապարակել են Պրեմիեր լիգայի ամենաարագաշարժ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը: Այն գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Կայլ Ուոկերը, որը վազում է 35,16 կմ ժամ արագությամբ: Նրանից մի քանի տասնյակ մետրով ետ են մնում Կիկո Ֆլորեսը («Ուոտֆորդ», 35,12 կմ/ժ) եւ Լորան Կոսելնին («Արսենալ», 35,11 կմ/ժ): Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», բացակայում է առաջին տասնյակից: Իսկ ահա նրա թիմակից Պոլ Պոգբան 34,68 կմ/ժ արդյունքով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: