Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չավուշօղլուն կրկին անդրադարձել է ղարաբաղյան խնդրին. ermenihaber

Քաղաքականություն
cav

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին միասնաբար հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում: Թուրքական «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Չավուշօղլուն հայտնել է, որ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է, թե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում Ադրբեջանին  և Վրաստանին  հետաքրքրող հարցերում ինչպես կարող են միասնաբար հանդես գալ: «Մենք Նյու Յորքում միասին կընգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանականերում»,-գրում է ermenihaber-ը: