Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ու Հու Յիֆանը խաղաղ դաշն կնքեցին (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ մրցափուլի առաջին պարտիայում ոչ-ոքի խաղաց չինուհի Հու Յիֆանի հետ: Սպիտակներով հանդես եկող աշխարհի նախկին չեմպիոնը հենց սկզբից անցավ ակտիվ գործողությունների եւ Լեւոն Արոնյանին ստիպեց անցնել պաշտպանության: Միջնախաղում սպիտակներն արդեն լուրջ սպառնալիք ստեղծեցին սեւերի արքայի համար: Սակայն Հու Յիֆանը չնկատեց հաղթական քայլը եւ անմիջապես խաղաղ դաշն կնքեց, քանի որ իր իսկ թագավորը հայտնվեց հավերժական շախի տակ: Վաղը տեղի կունենա երկրորդ պարտիան: Լեւոն Արոնյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Եթե այն դարձյալ ոչ-ոքի ավարտվի, ապա հաղթողը կորոշվի թայ-բրեյք, որը նախատեսված է սեպտեմբերի 8-ին: