Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մյունխենում բացվել է 1972թ օլիմպիական խաղերի զոհերի հուշահամալիր  

Կարևոր լուրեր Սպորտ
sport-mjunxen-72-2

1972 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաք Մյունխենում այսօր բացվել է հատուկ հուշահամալիր, որը նվիրված է այդ խաղերի ժամանակ ահաբեկչությունից զոհված իսրայելցի մարզիկների հիշատակին: Բացման արարողությանը ներկա են եղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, ինչպես նաեւ զոհվածների երկու այրիները: Նշենք, որ 1972 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ պաղեստինյան «Սեւ սեպտեմբեր» ահաբեկչական խմբավորումը մտել է Իսրայելի հավաքականի ճամբար եւ պատանդ վերցրել բոլոր մասնակիցներին: Ահաբեկչության պատճառով զոհվել է 12 հոգի՝ 5 մարզիկ, 4՝ մարզիչ, 2՝ մրցավար եւ մեկ ոստիկան: