Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Սերբիայի հետ

Սպորտ
sport-hajastan-17

Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 12-ին և 14-ին կանցկացնի ընկերական երկու հանդիպում՝ Սերբիայում մրցելով այդ երկրի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Պատրաստվելով այդ հանդիպումներին, Հայաստանի այդ տարիքային հավաքականը սեպտեմբերի 8-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Առաքելյանը թիմ է հրավիրել 21 ֆուտբոլիստ, որոնցից չորսը հանդես են գալիս արտասահմանում՝ Թելման Մովսեսով («Կռիլյա Սովետով», Ռուսաստան), Սարգիս Մարտիրոսյան («Հանզա» Գերմանիա), Էմիլ Պետրոսյան («Լոկոմոտիվ» Մոսկվա, Ռուսաստան), Դավիթ Դավթյան («Սերկլ Բրյուգե» Բելգիա): Մյուսները «Փյունիկ», «Բանանց» եւ «Ավան Ակադեմիա» ֆուտբոլային ակումբների դպրոցների սաներ են: