Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը Կարո Եղնուկյանին քաղբանտարկյալ անվանեց

Քաղաքականություն
MHM0115484

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Սասնա ծռերի 14 անդամների գործով դատական նիստի վերսկսումից հետո պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց նիստը հետաձգել` պատճառաբանելով, որ իր գործընկերները չեն կարողացել ներկայանալ նիստին՝ խուզարկության պատճառով: «Հորդորում եմ այդ պաշտպաններին հնարավորություն տալ իրականացնել պաշտպանություն եւ ձեւական խոչընդոտները վերացնել: Դուք աչք եք փակում այն փաստի վրա, որ կարգադրիչները մեզ թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ: Եթե դատախազները ներկա չլինեին, դուք կշարունակեի՞ք նիստը: Սա կողմնակալ վերաբերմունք է»,-ասաց Արա Զաքարյանը դատավորին: Այս միջնորդությանը միացան նաեւ գործով մյուս փաստաբանները ու նշեցին, որ համակարծիք են Արա Զաքարյանի հետ. «Ես կոչ եմ անում նաեւ վերջ տալ փաստաբանների նկատմամբ հալածանքներին: Ամեն մեկիս վրա 10- ից ավել սանկցիա կա, հիմա էլ դիմում եք փաստաբանների պալատ, այսպես փաստաբանական գործունեություն իրականացնելու հնարավորությունից էլ կզրկվենք»,- հավելեց Տիգրան Հայրապետյանը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ  ընթերցեց Կարո Եղնուկյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի՝ նա ցանկանում է Տիգրան Հայրապետյանից բացի, մեկ այլ պաշտպան ունենալ՝ Նինա Կարապետյանցին: Ամենայն հավանականությամբ,  պատահաբար, դատավորը Կարո Եղնուկյանին քաղբանտարկյալ անվանեց. «Հիմա ընթերցում եմ քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի միջնորդությունը»: Քանի որ Նինա Կարապետյանցը դատարանի դահլիճում չէր, նիստը հետաձգվեց: