Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուզանդի փողոցի հուշարձան-շենքերը՝ «Հին Երևան» նախագծում

Պաշտոնական
OLD-Yerevan

«Հին Երևան» ծրագրի մշակմանն առնչվող հարցերի քննարկման և լուծում տալու նպատակով` նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի արվեստանոցում և նրա մասնակցությամբ նախօրեին կայացել է միջգերատեսչական խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նիստին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ոլորտի այլ մասնագետներ: Քննարկման արդյունքում որոշվել է` «Հին Երևան» ծրագրի հետագա իրականացման ընթացքում առաջնորդվել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած հայեցակարգային դրույթներով: Ծրագրում ներառված տարածքի հետիոտն հատվածի վերին նիշի մակարդակում ապակեպատ ծածկույթ իրականացնելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից առաջարկվել է խնդրին անդրադառնալ ծրագրի հետագա իրագործման ընթացքում՝ այն թողնելով նախագծի հեղինակի և պատվիրատուի հայեցողությանը:  Քննարկման ընթացքում որոշվել է՝ ծրագրում չներառված և ներկայումս ապամոնտաժված Փ. Բուզանդի փողոցի N97 և N25 հուշարձան-շենքերը ներառել նախագծում՝ ապահովելով դրանց վերականգնումը «Հին Երևան» ծրագրով նախատեսված տարածքում: Քաղաքաշինության պետական կոմիտե