Լեգենդար Իգոր Տեր-Հովհաննիսյանը Երեւանում է

Լեգենդար հեռացատկորդ, աշխարհի բազմակի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանն այսօր հյուրընկալվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:  

Իգոր Տեր-Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ներկա է եղել Գյումրիում կայացած «Ռոբերտ Էմմիյանի գավաթի» խաղարկությանը և ուրախությամբ փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ լավ աթլետներ:

Հանդիպման ավարտին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը աշխարհահռչակ աթլետին հանձնել է խորհրդանշական հուշանվեր:

Նշենք, որ Իգոր Տեր-Հովհաննիսյանին ուղեկցել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, որն այս տարի նշում է իր կողմից սահմանած Եվրոպայի ռեկորդի 30-րդ ամյակը:

loading