Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը դահլիճից հեռացրեց Արայիկ Խանդոյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
dat2

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր փաստաբանների մուտքը կրկին խոչընդոտվում էր։ Կարգադրիչները պահանջում էին բացել պայուսակները և անցնել խուզարկություն։ Փաստաբանները կրկին հրաժարվեցին. ըստ նրանց՝ այս ամենը արվում է միտումնավոր։ Պայուսակները դրսում թողնելուց հետո մի քանի փաստաբանի հաջողվեց մուտք գործել դատարանի դահլիճ։ Պայուսակները դրսում թողնել հրաժարվեցին Լուսինե Սահակյանը և Մուշեղ Շուշանյանը։ dat Սասնա ծռերի 14 անդամների գործով դատական նիստն սկսվեց 40 րոպե ուշացումով։ Դատավորը հենց սկզբից դատարանի դահլիճից հեռացրեց Արայիկ Խանդոյանին՝ պատճառաբանելով, թե նա խանգարում է նիստի ընթացքին։ Այս պահին դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ չներկայացած փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու համար։