Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանի երկրորդ մրցակիցը չինուհի Հու Յիֆանն է

Սպորտ
a1chess-aronyan

Թբիլիսիում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կկայանան 1/32 եզրափակիչի առաջին պարտիաները: Հայաստանից այս փուլում հանդես կգա միայն Լեւոն Արոնյանը, քանի որ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը չկարողացան հաղթահարել թայ-բրեյքի արգելքը եւ դուրս մնացին պայքարից: Հարկ է նշել, որ մեր շախմատիստին բավական անհարմար մրցակից է բաժին հասել՝ հանձինս աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանի: Ճիշտ է, նախկինում Լեւոն Արոնյանը երեք հնարավորից երկու անգամ հաղթել է աշխարհի ուժեղագույն կին շախմատիստին, սակայն երբ խաղացել է սպիտակ խաղաքարերով: Այսօր նա հանդես է գալու սեւերով: