Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքը կանգնած է Հյուսթոնի հայ համայնքի կողքին, դուք նույնպես կարող եք օգնել

Հասարակություն
0C4DDBA5-0B87-406A-87EF-61EB039B2132_w650_r1_s

Ամերիկայի ձայն Հյուսթոնի բնակիչը, որը հայ համայնքը իր ընտանիքն է համարում՝ Ֆեյսբուքում ստեղծել է հանգանակություն հավաքելու համար նախատեսված Houston Armenian Family Relief Fund էջը:
Ինչպես գիտենք Հարվի փոթորկի հետևանքով մեծապես տուժել է նաև Հյուսթոնի հայ համայնքը: Ինչի արդյունքում տեղի բնակիչ Զարեհ Աղաջանեանը Ֆեյսբուքում հանգանակություն հավաքելու նպատակով մի էջ է բացել: Էջի և հայ համայնքին օգնելու մասին մանրամասները «Ամերիկայի Ձայն»-ը պարզել է հենց Զարեհից: Հարցազրույցի ժամանակ Զարեհը պատմեց Թեքսասում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Նա ասաց, որ քաղաքը խառնաշփոթի մեջ է, դեռ շատ հատվածներ ջրի մեջ են: Փողոցները դեռ փակ են, ընտանիքներից շատերը դեռ չեն կարողանում վերադառնալ տուն: Զարեհը շնորհակալ է, որ Թեքսասում շատ բարեսիրտ ընտանիքներ կան և հայ համայնքի բնակիչները աջակցում են միմյանց և կացարան տրամադրում: Նա պատմեց, որ երբ շաբաթ երեկոյան ջուրը սկսել էր բարձրանալ իր ընկերները առաջարկել էին հավաքել իրերն ու տեղափոխվել իրենց տուն: Միմյանց հանդեպ հայերի ցուցաբերած աջակցությունը շատ է հուզել նրան: Զարեհ Աղաջանեանի խոսքերով, տուժած հայ ընտանիքների թիվը դեռ մեծանում է: Այս պահի դրությամբ գտել են 21 հայ ընտանիք, ովքեր մեծապես տուժել են Հարվի փոթորկի հետևանքով: Բացի ջրի հասցրած հետևանքները տներին նաև վնասել են ուժգին քամիները՝ ավերելով տանիքները: 4F5DD1CF-04E6-4352-A2C6-BDCEC2409BD4_w650_r1_s Զարեհը նաև տեղեկացրեց, որ հանգանակության միջոցով հավաքված գումարը ամբողջությամբ կբաժանեն այդ ընտանիքներին: Նրա խոսքերով, տրամադրվող օգնությունը իհարկե միայն գումարի տեսքով չէ: Սան Անթոնիոյից երկու զինվորական տղաներ մեքենայով գնացել են Հյուսթոն օգնելու, մի քանիսն էլ ժամանել են Գլենդելից, Լոս Անջելեսից իրենց մեքենաներով: Զարեհն ասում է, որ բոլորի սիրտը ցավում է իրենց համար և հասնում են օգնության ինչպես, որ կարող են: Հյուսթոնի հայ համայնքի տղաները նավերով գնում են մարդկանց տները և փորձում փրկել գույքը, որքանով որ հնարավոր է: Ֆերյսբուքում Զարեհ Աղաջանեանի ստեղծած էջ կարող եք այցելել այս հղումով Houston Armenian Family Relief Fund և գումարը տրամադրել Ֆեյսբուքի միջոցով: Էջն արդեն $24,000 հանգանակություն է հավաքել և դրա հավաքած ողջ գումարը կբաշխվի Հյուսթոնում Հարվի փոթորկից տուժած բոլոր հայ ընտանիքների միջև: Թեքսասի հայ համայնքին գումարային օգնություն կարող եք տրամադրել նաև Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու միջոցով այցելելով https://www.stkevork.org/relief էջ: Տեսանյութը՝ այստեղ