Մենք քայլ առ քայլ գնում ենք մեր ծրագրերի իրականացման ճանապարհով. Կ. Օրբելյան (տեսանյութ)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-րդ հոբելյանական թատերաշրջանի բացմանը արտիստները մինչ ներկայացման սկիզբը ճեմասրահում իրենց հանդիսատեսին դիմավորեցին ծաղիկներով։

Ավանդույթի համաձայն թատերաշրջանը բացվեց  Արմեն Տիգրանյանի «Անուշով»։

Գեղարվեստական ղեկավար կոնստանտին Օրբելյանի խոսքով ծրագրերը մեծ են։ Օպերայի 85 -ամյակի առաջին շնորհավորանքը կլինի աշխարհի  լավագույն սոպրանո Ռենե Ֆլեմինգի կողմից հոկտեմբերի 7-ին։

Սպասվում են  պրեմիերաներ՝, Վերդի, Դոնիցետտի, Մասնե։ Ի դեպ, Մասնեի «Մանոն» օպերայի բեմական հագուստը կտրամադրի Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրվիչ-Դանչենկոյի անվան թատրոնը։ Բեմադրիչը եւս այս թատրոնի ռեժիսորներից է։ Այս տարի կբեմադրվի մանկական ներկայացում՝ Կարեն Խաչատրյանի Չիպոլինոն։ Կվերականգնվի Ժակլին Սարխոսշյանի երազ բալետային ներկայացումը։

Մայիսին հյուրախաղերի են սպասում Մեծ թատրոնի արտիստներին։ Կբեմադրվի Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա ապարանք» բալետը։

Ծրագրեր ունեն  մարզերի հետ կապված, «նրանք, ովքեր չեն կարող գալ Երևան, օպերան կգնա  նրանց մոտ մեր  հայրենական ներկայացումներով», -ասում է պարոն Օրբելյանը։

«Եթե շատ ես ցանկանում մի որևէ բան անել,անպայման կստացվի։ Մենք քայլ առ քայլ գնում ենք մեր ծրագրերի իրականացման ճանապարհով»։

loading