SOS Ախուրյանի ջրամբար. ձկները շարունակում են սատկել (տեսանյութ)

Ախուրյանի ջրամբարում, ըստ բնապահպանների, էկոլոգիական աղետ է: Ձկնատեսակները ոչնչացման եզրին են: Մասնագետները մի կողմից դա ջրի մեծ ծավալի բացթողմամբ են բացատրում, մյուս կողմից՝ ջրի աղտոտվածությամբ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակադարձում է. թե՛ ջրի կուտակման, թե՛ շահագործման ողջ ընթացքում Հայաստանի և Թուրքիայի կողմից պահպանվել է ջրամբարից էկոլոգիական թողքը, իսկ ջրամբարում ձկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար Ջրային տնտեսության պետական կոմիտեն երբևէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել:

Ավելին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրավասու չէ նման թույլտվություն տալ՝ առանց թուրքական կողմի համաձայնության:

Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում

loading